Հանրապետության հրապարակում Toyota Prado-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23:00-ին, ժամը 31-ամյա Հրանտ Մ.-ն. իր վարած Toyota Prado մակնիշի 531 LL 11 համարանիշի ավտոմեքենայով, Վազգեն Սարգսյան փողոցում, Հանրապետության հրապարակի սկզբնամասում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի:
Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարների, Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների և բժիշկների օգնությամբ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
