Առանց ՀՀ իշխանությունների թողտվության անգամ զուգարան չգնացող Արցախի նախագահը հանկարծ «դեմ է ելել» Նիկոլին. Վահե Սարգսյան
Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Երանի սխալվեմ: Բայց...
Առանց ՀՀ իշխանությունների թողտվության անգամ զուգարան չգնացող Արցախի նախագահը հանկարծ «դեմ է ելել» նիկոլին...
Էդ ի՞նչ պատահեց: Հավատա՞նք, որ ընդամենը մի ասուլիսում հնչած դավաճանական մտքերն այդչափ պատվախնդրություն ծնեցին Արցախի իշխանությունների մոտ: Նոյեմբերի 9-ից մինչ էսօր էդ նույն անձը ՆՈՒՅՆ դավաճանություններն է ասում և անում: Հը՞: Ո՞նց հասկանանք: Ամառն իր ավազակաորջերում կուրծ էր ծեծում Արայիկ Հարությունյանը, հիմա ի՞նչ պատահեց:
Երանի սխալվեմ, բայց...
Գնում է նիկոլագռզոյական երկրորդ օպերացիան. այս ներկայացումը բեմականացնելով՝ ՀՀ վաճառական իշխանությունները ծրագրել և իրականացնում են Արցախը Ադրբեջանի տիտղոսի տակ վերջնականապես ռուսներին հանձնելու օպերացիան:
Այն է՝ շուտով Նիկոլը կդադարեցնի Արցախին տրվող բոլոր տեսակի մատակարարումները՝ «ի հեճուկս Արայիկի հայտարարությունների»: Նիկոլը բեմականացման ժամանակ կասի՝ Արայիկ, չե՞ս ուզում մեզ հետ աշխատել, գնա, ոնց ուզում ես՝ ապրիր քեզ համար:
Եվ վերստին կհայտնվեն ռուսները, որոնք այս անգամ իրենց ձեռքը կվերցնեն Արցախը պարենով, կրթական ձեռնարկներով, սոցիալական ծրագրերով ապահովելու գործընթացը:
Սա՛ է Նիկոլի իշխանության տեսլականը. փող չծախսել Արցախի վրա, Արցախ խնդիրը հեռացնել ու վերացնել ՀՀ տեսադաշտից, թուրքերի հետ եղբայրանալ և լավ ապրել...
Ես այս շակալներից ուրիշ բան չեմ կարող սպասել:
Հ.Գ. Երանի սխալվեմ !
