Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ։ Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանը մերժեց Առուշանյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Առուշանյանի պաշտպանները որպես գրավ առաջարկել էին 30 մլն ՀՀ դրամ։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
