Մահացել է լեգենդար Գերդ Մյուլերը
75 տարեկանում մահացել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Բունդեսլիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկու, գերմանացի Գերդ Մյուլերը, հաղորդում է Մյունխենի «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Մյուլերը «Բավարիայում» հանդես է եկել 1964-1979 թվականներին՝ դառնալով երկրի քառակի չեմպիոն (1969, 1972, 1973, 1974), Եվրոպայի Չեմպիոնների եռակի գավաթակիր (1974, 1975, 1976)։ Արեւմտյան Գերմանիայի հավաքականի հետ 1972-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն, 1974-ին՝ աշխարհի չեմպիոն։ Մյուլերը Բունդեսլիգայում խփել է 365 գոլ։
2015-ից լեգենդար ֆուտբոլիստը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ եւ գտնվում էր ծերանոցում։