Փաշինյանը Կարմրաքարի և Շուռնուխի փոխարեն օգտագործեց ադրբեջանական անվանումներ (տեսանյութ)
ԱԺ-ում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո արդեն առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Փաշինյանի արտաբերած Էյվազլի և Չայզամի գյուղերը Հայաստանի Կարմրաքար,Շուռնուխ գյուղերն են։