Կենսաթոշակը բարձրացնելու՝ ընդդիմադիրների նախաձեռնությանն արժանացավ բացասական եզրակացության
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը կառավարության կողմից հավանության չարժանացավ:
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացված օրինագծի փաթեթով գործադրին առաջարկ էր արվում ամրագրել, որ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել սպառողական զամբյուղի արժեքի 70 %-ից՝ 2022 թվականի հունվարի 1-ից, 80 %-ից՝ 2023 թվականի հունվարի 1-ից, 85 %-ից՝ 2024 թվականի հունվարի 1-ից, 90 %-ից՝ 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ սպառողական զամբյուղի արժեքից: