Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղին կկառուցվի. Նիկոլ Փաշինյան
Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման մեր որոշումը եւ պայմանավորվածությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, ասված է․
«Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջնային կոմունիկացիաների բացման զբաղվող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք համանախագահում են երեք երկրների փոխվարչապետները: Այդ պայմանավորվածությունն արձնագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Եվ ահա Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը այս ամենն արձանագրվեց: Երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո:
Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան ու Ռուսաստան, Ադրբեջանն էլ երկաթուղային կապ կստանա Նախիջևանի հետ։ Եթե հաջողվի որոշակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ ու հաջողվի հասնել սահմանի ու կոմունիկացիաների բացման, ապա նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ։ Այսինքն՝ երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի ու Գյումրիից Կարս երկութուղի նույնպես գոյություն ունի: Բայց այս ամեն ինչը ասում եմ, որ մենք պետք է սկսենք շինարարությունը, իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա անելու, իհարկե, աշխատանքի մի մասն արդեն իսկ արված է, բայց հիմա պետք է գործնական ու ամենօրյա աշխատանով լուծենք այս խնդիրը»: