Վայրկյան առաջ հեռացե՛ք և ազատե՛ք հայությանը ձեր ներկայությունից. Տիգրան Ներսիսյան
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսքանից հետո, երբ թշնամի երկրի ղեկավար придурок-ն իր խեղկատակների շքերթին հայտարարում է որ «Զանգեզուրը, Սևանը, Երևանն էլ է իրենցը», իսկ մյուս թշնամի երկրի придурок-ը հայտարարում է, որ «Հայաստանը պետք է խելքը գլուխը հավաքի, դասեր քաղի Ղարաբաղյան պատերազմից», իսկ մեր երկրի վարչապետը իր պատգամավորներով և իր կառավարությամբ հայտարարում է «կրկնում եմ՝ պետք է ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար», «ցավոք պետք է բանակցել հաղթող կողմի հետ», «ցանկալի է վերականգնել տնտեսական փոխհարաբերությունները հարևան երկրի հետ», «կարծում եմ, որ մեր գերիների հետ շատ լավ են վերաբերվում», «ադրբեջանի և թուրքիայի հետ պետք է վարել բարիդրացիական հարաբերություններ»՝ հարց է առաջանում ո՞վ է թուրքը՝ դո՞ւք, թե՞ նրանք: Ումի՞ց պետք է վախենալ, նրանցի՞ց, թե՞ ձեզնից: ԴՆԹ փորձաքննությունը կպարզի ձեր արյան բաղադրությունը և համայն հայությունը կիմանա` դուք պարզապես թուրք եք, թե՞ շարքային դավաճան: Մեկ վայրկյան առաջ հեռացեք և ազատեք Հայությանը ձեր ներկայությունից:
Հ․Գ․ Այսօր՝ խոր խարան խայտառակության»:
