Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 30.Ապրիլի.2026, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Ազգային արժեքներով Հայաստան. երգիչ Արսեն Գրիգորյանն ակտիվ քաղաքականություն է մտնում․ «Արմենպրես»

Հայրենասիրությունը, ազգային ինքնության պահպանումը և Հայաստանում ապրելու, արարելու ձգտումը տարիներ առաջ երգիչ Արսեն Գրիգորյանին բերեցին Հայաստան: Իսկ վերջին տարիների իրադարձությունները` ազգային և պետական անվտանգության սպառնալիքները, ներքաղաքական անկայունությունն ու պատերազմը,  մշակութային ոլորտի լուրջ բացթողումները, հնարավոր է, երգչին բերեն ակտիվ քաղաքականություն: Իր կայացման ճանապարհին Հայաստանում ունեցած դժվարությունների ու ձեռքբերումների, երկրում կատարվող իրադարձությունների,  ակտիվ քաղաքականություն գալու և  առկա խնդիրների ու դրանց լուծման  հնարավոր ուղիների մասին «Արմենպրես»-ը զրուցել է երգիչ, հայ ժողովրդական երգերի մեկնաբան, «Գութան» ազգային երգի, պարի փառատոնի և ԱՐԱՐ հայ արվեստի պահպանման և հանրահռչակման ծրագրի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի հետ:

Կյանք Հայաստանից դուրս, բայց՝ Հայաստանով

 
 

Արևմտյան Հայաստանի և Սիրիայի սահմանին գտնվող Ղամիշլի քաղաք գաղթած սասունցիների ընտանիքում եմ ծնվել: Իմ ամբողջ կյանքում Հայաստանի ու մայր հայրենիքի մասին մեր տանը խոսել ենք հուզմունքով, հպարտությամբ, ու  վերադարձի մեծ սպասումով: Յոթ տարեկան էի, երբ Ղամիշլիից տեղափոխվեցինք Հասակե քաղաք, որտեղ ընդամենը 50 հայ ընտանիք էր ապրում, բայց ունեինք եկեղեցի, հայկական դպրոց ու միմյանց հետ սերտորեն կապված հայ համայնք:

Դպրոցում լավ էի սովորում ու դեռ այդ ժամանակից հակում ունեի դեպի արվեստն ու երաժշտությունը: Բայց այդ  ամենը մի կողմ՝ ինձ համար ամենամեծ երազանքը, ձգտումն ու  ապրելու իմաստը դարձել էր Հայաստան վերադառնալը: Գիտեի, որ վերադառնալու միակ հնարավորությունը Հայաստանում ուսումն էր, ուզում էի Կոնսերվատորիա ընդունվել: Դրա համար պետք է բարձր միավորներով ավարտեի դպրոցը, ու դա իմանալով՝ ամբողջ ներուժս ուղղել էի  կրթությանը: Բայց իհարկե, արվեստի ու հատկապես երաժշտության նկատմամբ մեծ սերս էլ մեծանում էր օրեցօր:

Վերադարձ հայրենիք կամ՝ «Բարի լույս, Հայաստա´ն»

1987 թվականի հոկտեմբերի 24-ին ես վերադարձա Հայաստան: Առաջին անգամ էի հայրենիքում, բայց այո´, դա վերադարձ էր ինձ համար: 1915 թվականին Արևմտյան Հայաստանում իմ գերդաստանը ենթարկվեց ցեղասպանության ու հայրենազրկման, և այդ արհավիրքից միայն մեծ հայրս՝ Գրիգորը մազապուրծ հասել է Ղամիշլի քաղաք, որտեղ ծնվեց հայրս, ու որտեղ ծնվել եմ ես ու իմ քույր-եղբայրները…այս ամենից հետո իմ գալը Հայաստան իրոք, վերադարձ էր: 1987-ի հոկտեմբերի 24-ն իմ կյանքի բեկումնային և կարևոր օրն է, որը նշում եմ որպես գիտակցական ծննդյան օր: Ես սկսեցի խորապես հասկանալ հայրենիքի կարևորությունը ու մինչ այժմ առավոտյան արթնանալիս` մենք ընտանիքով միմյանց ասում ենք՝ «Բարի լույս, Հայաստա´ն»:

Ինձ մոտ զգացմունքային շոկ էր, շուրջս բոլորը հայերեն էին խոսում, հայերեն տառեր էի տեսնում,  հայերի էի տեսնում... ես Հայաստանում էի, իմ հայրենիքում: Քանի որ ուսումնական տարվա մեկնարկից ուշ էի եկել, սկզբում Երևանի պետական համալսարան ընդունվեցի, ինչն ինձ համար ճակատագրական եղավ, որովհետև արևելահայերենին տիրապետելն ինձ համար շատ կարևոր էր: Այսպես՝ ես սովորեցի իմ պետության լեզուն: Մեկ տարի անց մյուս երազանքս կատարվեց, ու ես ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Այստեղ էլ իմ վարպետ՝ Հովհաննես Բադալյանից, այնուհետև միաժամանակ աշակերտելով Հայրիկ Մուրադյանին, սովորեցի, թե ինչ է նշանակում իրական, անաղարտ, մաքուր  հայ երգեցողությունը, որն է հայ ազգային պատկանելությամբ երգն ու մշակույթն և տարբերել հայերեն խոսքերով երգվողը ոչ հայկական երգերից։ Մինչ օրս չեմ մոռանա, որ Ռոբերտ Ամիրխանյանի մի խոսքից հետո պարզապես կոտրեցի ինձ մոտ եղած բոլոր սկավառակները, որոնցում, թվում էր, թե հայկական երաժշտություն կար:

 

1993 թվականին, ավարտելով Կոնսերվատորիայի երգեցողության բաժինը, անմիջապես ընդունվեցի մագիստրատուրա, որն ավարտելով ստացա Արվեստների վարպետ կոչումը։ Մագիստրատուրան ավարտեցի շատ ուշ՝ 1998-ին, պատճառն այն էր, որ Հայաստանում մնալու իմ միակ հնարավորությունն ուսանող լինելն էր, քանի որ ինձ քաղաքացիություն չէին տալիս: Ես շարունակում էի լինել Սիրիայի քաղաքացի, չնայած, որ բազմաթիվ երկրների բեմում արդեն Հայաստանն էի  ներկայացնում: Ինձ համար շատ կարևոր էր նաև այս խնդիրը, որովհետև ուզում էի վերջնականապես ու նաև իրավական առումով կապված լինել Հայաստանիս հետ: 1998 թվականին ամուսնացա և ստացա կացության սովորական կարգավիճակ։ Մեծ դժվարություններով 2004 թվականին ինձ հաջողվեց հրաժարվել սիրիական անձնագրից և դառնալ միայն ու միայն Հայաստանի քաղաքացի:

Ամենամեծ հաջողությունս հայ ծնվելն է, ոգեշնչումս՝ Հայաստանը

Ես սիրում եմ մեր՝ հայի տեսակը, որն արարող, նորն ու արժեքավորը ստեղծողն է: Ես կարող էի մեկ այլ ազգի ներկայացուցիչ ծնվել և անհոգ ապրել, բայց ամեն ինչ այս կյանքում կանխորոշված ու փոխկապակցված է: Եթե ես կարող եմ այլոց մեջ սերմանել գենի և ազգի հանդեպ սերը, նրան հայի արարող տեսակի կրող դարձնել, ուրեմն՝ պետք է անեմ:

Մանկուց եմ նպատակասլաց,  ու իմ ուզածին, իհարկե ազնիվ ճանապարհով, հասնում եմ ամեն կերպ: Դեռ ուսանողական տարիներին շատ կարծրատիպեր կոտրեցի` մերժելով հանրակացարանային սենյակը Սիրիայից եկած ուսանողների հետ կիսելու առաջարկը: Ապրեցի գյումրեցի երկու ուսանողի հետ և ճիշտ վարվեցի: Նաև այն ժամանակ էի ճիշտ, երբ արցախյան շարժումը սկսվեց ու անտարբեր չմնացի:  Իհարկե, փաստաթուղթ էի ստորագրել, որ իրավունք չունեմ խառնվելու որևէ քաղաքական գործընթացի, բայց այն ինձ չխանգարեց:  Պարզապես չէի կարող անտարբեր անցնել այդ ամենի կողքով: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ես առաջին հայրենադարձներից եմ, որ եղել է Արցախում.. մեծ դժվարությամբ, բայց եղել եմ:

Որպես մշակութային ոլորտում կայացած մարդ, ստիպված եմ քայլերս ուղղում դեպի ակտիվ քաղաքականություն

Ինձ համար հրաշալի կլիներ, եթե ապրեի իմ երազած երկրում, զբաղվեի իմ սիրելի գործով՝ մշակույթի տարածմամբ, օրեցօր չզգայի երկիր, պետություն, ազգ ու արժեք կորցնելու վտանգը: Ես պայքարելու եմ ոչ թե իրավունքների, այլ՝ պարտականությունների և պատասխանատվություն կրելու համար:  Ես պայքարելու եմ մեր պետության իրավունքների համար։ Ես գալիս եմ իմ մշակութային փորձը ներդնելու մի ծրագրով, որի կարևոր կետերից է մշակույթի նախարարության առանձնացումը, ինչն էլ կիրականացնի մշակութային ժառանգության պահպանումը և այնպիսի հասարակության ստեղծումը, որը կկրի մեր մշակութային արժեքները: Այս ամենին հասնելու կարևոր ուղիներից մեկը երեխաների մեջ դեռ մանկապարտեզից պատասխանատվության, ազգային ինքնության, հայի տեսակի պահպանման սերմանումն է:  Ի վերջո, ունենք զավթված և բանտարկված մշակութային ժառանգություն, որին պետք է տեր կանգնենք մինչև գերությունից ազատելը։

Գալիս եմ ասելու, որ բոլոր ոլորտներում՝ տուրիզմից մինչև գյուղատնտեսություն, կառավարման համակարգի փոփոխության ու նոր մոտեցումների որդեգրման կարիք կա:  Մեզ անհրաժեշտ է ժամանակակից մեթոդներով առաջնորդվող տուրիզմի նախարարություն, որը պետք է արդյունավետ հաղորդակցությամբ գործընկերային հարաբերություններ կառուցի,  աշխատի մարքեթինգային զարգացման ուղղությամբ: Հայաստանում ունենք գյուղական,  գաստրո և այլ տեսակի  տուրիզմի  զարգացման ահռելի ներուժ ու հնարավորություններ, բայց համապատասխան օղակները բավականաչափ ուշադրություն չեն դարձնում: Մեզ համար առանցքային ոլորտներից գյուղատնտեսությունը ևս պետական մակարդակով աջակցության կարիք ունի: Այս ոլորտում պետության ներգրավվածությունը պետք է մեծանա, մասնավորինը՝  փոքրանա:

Ցանկացած ռազմավարական ոլորտում պետությունը պետք է մեծ մաս կազմի` իր ձեռքում կենտրոնացնելով երկիրը սնուցող բոլոր կարևոր օղակները:

Միավորված և ազգային արժեքներով Հայաստան. հայրենադարձությունը սնուցող օղակ է

Մեծագույն երազանք ու նպատակ ունեմ, որ հայերս պետք է ապրենք միավորված Հայաստանում: Ինձ համար Հայաստանում գործելը միաժամանակ հեշտ և բարդ է, բայց ես փորձում եմ մեր հասարակության մեջ սերմանել ամբողջական Հայաստանի գաղափարը: Եթե կարողանանք պահպանել մեր մշակութային աշխարհագրությունը, շատ ավելի կհեշտանա ֆիզիկական աշխարհագրության խնդրի լուծումը: Իսկ դրա համար պետք է առաջնորդվենք մեկ ազգային գաղափարախոսությամբ, մեր տեսակը, մեր մշակույթն ու  արժեքը պահպանելու առաքելությամբ:

Որպես բազում փորձություններով անցած հայ, կենսական անհրաժեշտություն եմ համարում հայրենադարձության խնդրի լուծման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, ինչն էլ իր հերթին կսնուցի բանակը, տնտեսությունը, գիտությունը և մյուս բոլոր ոլորտները, այդպիսով կունենանք նաև պետության զարգացման ռազմավարություն:

Ամեն ինչ սկսվում է նպատակ ունենալուց: Ես մեծ նպատակից եմ սկսել, դրա համար Հայաստանում եմ, իմ ընտանիքը Հայաստանում է, որդիս ծառայում է Արցախում: 

Հայաստանը՝ ազգային պետություն, ազգային արժեքներով ու գաղափարախոսությամբ

Բոլոր ոլորտներն իրենց հիմքում պետք է ունենան անվտանգության ապահովման խնդիր: Քանի որ մենք հարատև կռվի ազգ ենք` աշխարհագրական դիրքի և մեր տեսակի պահպանման տեսանկյունից, մեր միտքը, հավատարմությունն ու նվիրվածությունը պիտի ծառայեցնենք հնարավորինս ինքնաբավ երկրի կառուցմանը: Երբ պետականամետությունը դառնա մեզ միավորող գաղափարախոսության առանցք, մարդն էլ կդառնա միջոց` ծառայելու իր ազգին ու պետությանը, այդ ժամանակ մենք կունենանք այն հայկական պետությունը, որն ինձ համար երազանք է:

Բոլոր ոլորտները` մշակույթից մինչև բանակ, պետք է ազատել այն ամենից, ինչը վնասում է մեր ազգային արժեքներին:

Ազգային պետություն կառուցելիս չմոռանալ նաև արտաքին քաղաքականության կարևոր դերի, մեր աշխարհագրական դիրքի, դաշնակիցների ու թշնամիների մասին

Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն, իհարկե, կարևոր են, բայց պետք է կառուցել լավ հարաբերություններ նաև բոլոր այն երկրների հետ, որոնց հետ մեր շահերը համընկնում են թե´ տնտեսական, թե´ քաղաքական առումներով: Այս կոնտեքստում կարևոր է նաև պանթուրքիզմի տարածումը մերժող պետությունների հետ աշխատանքը, քանի որ Թուրքիայի հետ ընդհանուր շահ ունենալ մենք չենք կարող:

Հայ կոչմանն արժանի լինելն ինձ համար օրակարգային է

Սրա մեջ են ամփոփված պետականության մասին իմ պատկերացումները: Քաղաքացիական իրավագիտակցությունը սահմանվում է ոչ միայն իրավունքների, այլ նաև սեփական երկրիդ ու ազգիդ հանդեպ պարտականությունների ստանձնմամբ: Ես սա համարում եմ ազգային պետականության հիմքն ու շարունակելու եմ ծառայել Հայաստանիս:

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան