13-ամյա մարզուհին՝ օլիմպիական չեմպիոն (լուսանկար)
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կանանց փողոցային սքեյթբորդինգի չեմպիոնի կոչումը նվաճել է 13-ամյա ճապոնուհի Մոմիջի Նիշիյան: Եզրափակիչում նա գրանցել է 14.74 արդյունք:
Արծաթե մեդալը բաժին է հասել 13-ամյա բրազիլուհի Ռայսա Լեալին (14.64), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել 16-ամյա ճապոնուհի Ֆունա Նակայաման (14.49):
Մոմիջի Նիշիյան պատմության առաջին օլիմպիական չեմպիոնն է կանանց սքեյթբորդինգում:
Այս մրցաձևի մեդալակիրների պատվո հարթակն ամենաերիտասարդն էր Օլիմպիական խաղերի պատմության մեջ:
