Ստացվեց այնպես, ինչպես պլանավորել էինք. Արման Դարչինյանը՝ հաղթանակի մասին
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր մեկնարկային հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով․
«Լավ էր, փառք Աստծո։ Առաջին մենամարտս էր, իսկ մրցակիցն արդեն մեկ մենամարտ անցկացրել էր: Ստացվեց այնպես, ինչպես պլանավորել էինք։ Առաջին ռաունդն անցավ ըստ պլանավորածի, սակայն քիչ էին իմ հարվածները։ Երկրորդ ռաունդում ամեն ինչ տեղն ընկավ։ Այդքան էլ շատ չի զգացվում հանդիսականների բացակայությունը, որովհետև թիմակիցներս, մեր հայ ազգը ներկա է որոշ չափով»,- ասել է Դարչինյանը։
