Տոկիո-2020. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պայքարից
Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
2019թ. Եվրոպայի չեմպիոն, 2020թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ու աշխարհի անհատական գավաթի խաղարկության փոխչեմպիոն 21-ամյա ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 1:6 հաշվով պարտվել էր Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատին։ Գրում է sportnews.am-ը։
