Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բելենենսեշի» դեմ խաղում
«Ռոման» ընկերական խաղում հաղթել է պորտուգալական «Բելենենսեշին»։
Հանդիպումը կայացել է Պորտուգալիայում և ավարտվել 3-1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել այս խաղում․ 85-րդ րոպեին նրա փոխանցումից հետո գոլ է խփել Բորխա Մայորալը։
«Ռոմայի» կազմում գոլեր են խփել նաև Էդին Ջեկոն ու Նիկոլո Ձանիոլոն։
