Արոնյանն առայժմ պարտվում է Լե Քուանգին. Chessable Masters
Շարունակվում է Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարը: 4 շախմատիստներ հասել են կիսաեզրափակիչ: Արդեն կայացել են կիսաեզրափակչի առաջին խաղային օրվա երկուական պարտիաներ: Լևոն Արոնյանը մրցում է վիետնամցի գրոսմայստեր Լե Քուանգի հետ և երկու պարտիաներից հետո պարտվում է 0,5-1,5 հաշվով:
Արտեմև-Ուեսլի դիմակայությունում առայժմ հաշիվը հավասար է՝ 1-1: Այսօր շախմատիստները կանցկացնեն ևս երկուական պարտիա:
