Բռնցքմարտիկ Հովհաննես Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. Հայաստանից ժամանած մարզիկներն ավարտեցին մրցելույթները
Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ բրոնզե մեդալակիր՝ չորրորդ մեդալը բերելով Հայաստանի Օլիմպիական հավաքականին:
Հուլիսի 31-ին՝ 1/8 եզրափակչում, նրա մրցակիցը ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևն էր, որի նկատմամբ Բաչկովը առավելության հասավ 4:1 հաշվով:
Օգոստոսի 3-ին կայացած քառորդ եզրափակչում Հովհաննես Բաչկովին փորձեց դիմակայել Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուռաիմովը, սակայն հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով բացարձակ հաղթանակ տարավ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալը:
Այսօր կայացած կիսաեզրափակչում, ցավոք, Հովհաննես Բաչկովը 0:5 հաշվով պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևսին և դուրս մնաց օլիմպիական ոսկու համար պայքարից՝ միևնույն ժամանակ արդեն պաշտոնապես հաստատելով իր օլիմպիական բրոնզը:
Այսպիսով, Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ավարտեցին իրենց մրցելույթները Տոկիոյում և հայրենիք կվերադառնան 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով:
