Թուրքիայում առաջին անգամ ցուցադրվել են 2300 տարվա վաղեմության անտիկ արձանիկներ (լուսանկար)
Իզմիր քաղաքի հնագիտական թանգարանում առաջին անգամ ցուցադրվել են աստվածների և փերիների 2300 տարվա վաղեմության արձանիկներ։ Հին ժամանակներում կարծել են, թե աստվածներն ու փերիներն ուղեկցել են մարդկային հոգիները մահից հետո:
Նախագիծը կոչվում է «Կտեսնեք այն, ինչը չեք տեսնում»: Հնագիտական թանգարանն ամեն ամիս ցուցադրում է նոր ցուցանմուշներ։ Այս անգամ հերթը հելլենիստական շրջանի արձաններինն է, որոնք մահացածների հետ թաղվել են գերեզմաններում: Դրանք հայտնաբերվել են 1982 թվականին Իզմիր նահանգի Ալիագա շրջանի հնագույն Միրինա քաղաքի պեղումների, նաև՝ 2015 թվականին Սեֆերիհիսարի շրջանում Թեոսի պեղումների ժամանակ: Արձանները ցուցադրության են ներկայացվել վերականգնված տեսքով:
Արձանիկներից մեկը պատկերում է կիսամերկ երիտասարդու, որը հիշեցնում է «սիրո աստված» Էրոսին, հայտնում է Anadolu-ն։
%2F20210806_2_49500301_67684614.jpg)
