Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում 22 866-ով ավելացել է
Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 22 866-ով՝ հասնելով 6 447 750-ի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մեկ օրվա ընթացքում ապաքինվածների թիվն ավելացել է 15 669-ով՝ հասնելով 5 755 507-ի: Մահացածների թիվն ավելացել է 787-ով՝ նախորդ օրվա 793-ի դիմաց, հասնելով 164 881-ի: Մոսկվայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 2761-ով՝ նախորդ օրվա 2235-ի դիմաց:
