«Թալիբան»-ի գրոհայինները Կունդուզ քաղաքում գրավել են կառավարական հիմնական շենքերը
«Թալիբան» շարժման գրոհայինները Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Կունդուզ քաղաքում գրավել են կառավարական հիմնական շենքերը: Կառավարական ուժերը պահպանում օդանավակայանի եւ իրենց սեփական բազայի վերահսկողությունը, ասել է նահանգի օրենսդիր մարմնի պատգամավորը, փոխանցում է Reuters-ը:
Վերջին օրերին թալիբների հարձակումը թափ է հավաքում: Նրանք իրենց ուժերը տեղակայել են Աֆղանստանի ողջ տարածքում այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ մինչեւ օգոստոսի վերջը կավարտի իր ռազմական առաքելությունն այդ երկրում:
Ավելի վաղ թալիբները գրավել էին երկար տարիներ նահանգի առաջին մայրաքաղաքը՝ Զարանջը, որը Իրանի հետ սահմանին է՝ Աֆղանստանի հարավային Նիմրոզ նահանգում:
Աֆղանստանի անվտանգության ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ «ծայրահեղ (ծանր) մարտեր են ընթանում Կունդուզում»:
Կունդուզի պատգամավորն ասել է, որ գրոհայինները գրավել են 270 000 բնակչություն ունեցող քաղաքի հիմնական շենքերը:
Պաշտպանության նախարարության մամաուլի քարտուղար Ռոհուլլահ Ահմադզայը Facebook-ում հայտնել է, որ հատուկջոկատայինները գտնվում են Կունդուզում եւ քաղաքում «ականազերծում» են իրականացնում՝ թալիբների կողմից գրավված լրատվամիջոցների գրասենյակները հետ ստանալու համար:
Կունդուզի առողջապահության պատասխանատուները հայտնել են 14 զոհվածի, այդ թվում՝ կանանց եւ երեխաների մասին, ավելի քան 30 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։
