Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերը սկսել են թալիբներին Կունդուզից վռնդելու գործողությունը
Աֆղանստանցի հատուկջոկատայինները սկսել են Ղունդուզ քաղաքի ականազերծումը, որպեսզի թալիբներին հետ շպրտեն, տեղեկացրել է պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ հատուկջոկատայիններն արդեն մաքրել են գեներալ Ռազիկի հրապարակը քաղաքում եւ Աֆղանական ազգային ռադիոյի ու հեռուստատեսության (RTA) գրասենյակները։
Աֆղանական հատուկ նշանակության ուժերի հրամանատար Թաջ Մոհամադն ասել է, որ թալիբներն ակտիվացրել են իրենց գրոհները Ղունդուզ քաղաքի դեմ վերջին 24 ժամում, բայց խմբավորումը «ծանր կորուստներ» է կրել։
Նա հավաստիացրել է Ղունդուզի բնակիչներին, որ անվտանգության ուժերը կպաշտպանեն քաղաքը։
Մինչ այժմ ոչ մի մանրամասն զոհերի մասին չի հաղորդվել։
Սակայն թալիբները հայտարարել են, որ զավթել են Ղունդուզ նահանգը։
