Հյուսիսային Կորեան հրաժարվում է պատասխանել Սեուլի զանգերին
Հյուսիսային Կորեան չի պատասխանում Հարավային Կորեայի հեռախոսազանգերին ժամեր անց այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը Սեուլին մեղադրեց «դավաճանության» մեջ՝ ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններ անցկացնելու համար: Հայտնում է Yonhap գործակալությունը:
Երկրների միջեւ թեժ գծի անջատումը տեղի է ունեցել վերականգնումից ընդամենը երկու շաբաթ անց: Ավելի վաղ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարություն էր տարածել, որում «խոր ափսոսանք» էր հայտնել այն կապակցությամբ, որ հարավը շարունակում է զորավարժություններն ԱՄՆ-ի հետ:
Աղբյուրները հայտնել են, որ Հարավային Կորեան որոշել է շարունակել զորավարժությունները կրճատված մասշտաբով:
