Ադրբեջանի Գաբալայի շրջանում անտառային հրդեհներ են մոլեգնում
Ադրբեջանում կրկին անտառային հրդեհներ են։ Նախորդ շաբաթ Յարդիմլիի ու Աղսուի շրջանների անտառային տեղանքում բռնկված հրդեհները հաջողվել է մեկուսացնել, սակայն այսօրվանից հրդեհ է մոլեգնում Գաբալայի շրջանում։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարությանը, հրդեհ է բռնկվել Գաբալայի շրջանի Թիքանլի գյուղի մոտակայքում բարդ լեռնային տեղանքում։ Հրդեհի մարման աշխատանքներում ուղղաթիռ է ներգրավվել։ Նշվում է նաև, որ հրդեհը տարածվում է խիտ անտառածածկ տարածքում։
