ԵԱ․ Էլինա Դանիելյանը 5-րդ հաղթանակը տարավ
Ռումինիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը պարտության մատնեց ռուսաստանցի Անաստասիա Բոդնարուկին եւ 5 հաղթանակից ու 3 ոչ ոքիից հետո 6,5 միավորով միանձնյան երկրորդ տեղում է։ Միանձնյա առաջատարը ուկրաինացի Յուլյա Օսմակն է, որի հետ Դանիելյանը կհանդիպի հաջորդ տուրում։ Այս մասին գրում է sport-news.am-ը:
