Աֆղանստանը չի լինի ժողովրդավարական պետություն, մենք մեկ օրենք ունենք՝ Շարիաթ. «Թալիբանի» ներկայացուցիչ
Աֆղանստանը չի լինի ժողովրդավարական պետություն։ Այս մասին հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ Վահիդուլլա Հաշիմին։
«Մեր երկրում ժողովրդավարական համակարգ սկզբունքորեն չի լինի, քանի որ այդ համակարգը որևէ առնչություն չունի մեր երկրի հետ։ Մենք չենք քննարկի, թե քաղաքական համակարգի ինչ տեսակ կկիրառվի Աֆղաստանում, քանի որ պատասխանն առանց այդ էլ հստակ է։ Դա շարիաթի օրենքներն են և վերջ»,-նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Նա նշել է, որ երկիրը կկառավարի թալիբների խորհուրդը, իսկ գերագույն ղեկավարը կլինի «Թալիբանի» առաջնորդ Հայբաթուլլա Ահունդզադան։
Թալիբների ներկայացուցիչը հայտնել է նոր ազգային ուժեր ստեղծելու պլանների մասին, որոնցում կարող են ընդգրկվել կառավարական զորքերի զինծառայողները, եթե ցանկանան։
