Աֆղանստանում փարաջան տասնապատիկ թանկացել է, աֆղանիի փոխարժեքը՝ կտրուկ նվազել
Աֆղանստանում կանայք ստիպված են ժամեր շարունակ հերթ կանգնել՝ փարաջա գնելու համար։ Թալիբների իշխանության գալուց հետո փարաջայի գինը միջինը տասնապատիկ աճել է։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով տեղի բնակչուհիներին։
Հերթեր են գոյացել նաև բանկոմատների մոտ։ Հաղորդվում է, որ ազգային արժույթն անկում է գրանցել՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի։ Դա տեղի է ունեցել պահուստների սառեցման և Կենտրոնական բանկի ղեկավարի փախուստի ֆոնին։
Նշենք, որ ազգային արժույթի՝ աֆղանիի փոխարժեքն ընկնում է երկրորդ օրն անընդմեջ։ Bloomberg-ի տվյաներով՝ աղֆանի փոխարժեքը նվազել է 4․6 տոկոսով՝ հասնելով 86,0625 դոլարի։
