Անհրաժեշտ է վերջ դնել օտար արժեքներ պարտադրելու անպատասխանատու քաղաքականությանը. Վլադիմիր Պուտին
Անհրաժեշտ է վերջ դնել Աֆղանստանում օտար արժեքներ ու կառավարման ձեւեր պարտադրելու «անպատասխանատու քաղաքականությանը», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Անհրաժեշտ է վերջ դնել դրսից օտար արժեքներ պարտադրելու անպատասխանատու քաղաքականությունը, այլ երկրներում ժողովրդավարություն կառուցելու ձգտմանը օտար չափանիշներով՝ հաշվի չառնելով ո՛չ պատմական, ո՛չ ազգային, ո՛չ կրոնական առանձնահատկությունները եւ ամբողջովին անտեսելով ավանդույթները, որոնցով ապրում են այլ ժողովուրդները», - ասել է նա:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Աֆղանստանի համար օտար կառավարման ձեւի պարտադրումը կարող է հանգեցնել պետության կործանմանը:
