Մանուել Պետրոսյանը Թամեռլանի գավաթի մրցաշարում կիսել է 1-4 տեղերը
Սամարղանդում անցկացված արագ շախմատի Թամեռլանի անվան գավաթի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող է ելույթ ունեցել Մանուել Պետրոսյանը:
Նա 9 հնարավորից վաստակած 7 միավորով ուզբեկ շախմատիստներ Նոդիրբեկ Աբդուսատորովի, Շամսիդին Վոխիդովի և Ջախոնգիր Վախիդովի հետ ցույց է տվել լավագույն արդյունքը: Լրացուցիչ գործակիցներով Պետրոսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: 6-ական միավոր վաստակած Շանթ Սարգսյանն ու Տիգրան Հարությունյանը զբաղեցրել են համապատասխանաբար 11-րդ և 14-րդ հորիզոնականները: Վահե Դանիելյանը 4,5 միավորով գրավել է 39-րդ տեղը:
