ԵԱ. Գաբրիել Սարգսյանը հաղթեց, Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի խաղաց
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել է միայն Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակ ֆիգուրներով ուժեղ է գտնվել ռուս Միխայիլ Անտիպովից:
7-րդ տուրից հետո Հովհաննես Գաբուզյանը հավաքել է 5.5 միավոր և կես միավոր է հետ 2 առաջատարներից: Սարգսյանն ունի 5 միավոր, Հովհաննիսյանն ու Տեր-Սահակյանը՝ 4.5-ական, իսկ Մարտիրոսյանը՝ 4:
