Երևանի մետրոյի կայարաններում հնչում են Հայկոյի ստեղծագործությունները
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) ստեղծագործությունները՝ ժամանակակից մի շարք ֆիլմերի սաունդթրեքերը։
«Ցավակցում ենք երգիչ, երգահան Հայկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- ասված է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 29-ին, կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն։
