Չավուշօղլուն խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է համագործակցություն հաստատել միայն նոր միջնորդության և ակտիվ դիվանագիտության շնորհիվ: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին թուրք դիվանագետը խոսել է ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
