«Ժողովուրդ». «Ֆեյք»-երով կառավարվող ՀՀ-ում «ֆեյք» պատվաստումներ են արվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բժշկական ոլորտում հանցախումբ է հայտնաբերել. կեղծ տեղեկանքներ են տրվել մարդկանց, իբրև COVID-19-ի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ է, բայց իրականում պատվաստում չի արվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն տարբեր բժշկական կենտրոններում, այդ թվում՝ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում են հայտնաբերվել դեպքեր, որտեղ բժիշկները տվել են պատվաստումները հավաստող կեղծ սերտիֆիկատներ:
Հավելենք, որ քաղաքացիներին կորոնավարակի դեմ կեղծ տեղեկանքներ տված բժշկական կենտրոնների թիվը ավելի մեծ է, քան վերևում նշեցինք, բայց այդ մասին՝ առաջիկայում: Այժմ միայն հավելենք, որ ՀՀ պատվաստված բնակչության մոտ 10 տոկոսից մի մասը օտարերկրացիներ են, մի մասը՝ «ֆեյք» պատվաստվածներ, մի մասն էլ՝ իրական պատվաստում ստացածներ: ԵՒ անգամ այս բոլորը միասին վերցրած՝ տարածաշրջանում պատվաստման ամենացածր ցուցանիշը Հայաստանում է: Մեր երկրում պետական օղակներին, Առողջապահության նախարարությանն ու քարոզիչներին ՀՀ քաղաքացին չի վստահում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
