Հիմա ամեն ինչ մեզանից է կախված. Կապառոս
ԱԱ-2022-ի ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումից հետո կայացել է Խոակին Կապառոսի հետխաղային ասուլիսը։
«Կարծում եմ, մենք ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք: Տանտերերն օգտագործեցին իրենց մեկ գոլային հնարավորությունը: Մեր խմբում հավասար պայքար է ծավալվել, սակայն կարծում եմ, որ ամեն ինչ մեզանից է կախված»,-ասել է Կապառոսը: Փոխանցում է armsport.am-ը։
