Շարունակելու ենք պայքարը. Կապառոս
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով ընտրանին շարունակելու է պայքարն ԱԱ-ի որակավորման փուլի իր ենթախմբում:
«Մենք լավ չգործեցինք առաջին խաղակեսում: Երկրորդ կեսում մենք կարող էինք հավասարեցնել հանդիպման հաշիվը: Եթե մենք գոլը խփեինք, ապա արդարացի կլիներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Կապառոսը: Իսպանացի մասնագետը շեշտել է, որ ինքը գոհ է Մխիթարյանի խաղից:
«Մեր խնդիրը խմբում բարդացավ, սակայն մենք շարունակելու ենք պայքարը, քանի դեռ մաթեմատիկական շանսեր ունենք խմբից դուրս գալու»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի J խմբի 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Ռումինիայի հավաքականին:
