Առուշ Առուշանյանը հիմա գտնվելու է կալանավայրում, բայց շարունակելու է ղեկավարել Գորիսը. իրավաբան
Առաջիկա 10 օրվա ընթացքում կունենանք Գորիս համայնքի ավագանու նոր կազմ։ Առուշ Առուշանյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գորիս համայնքի ղեկավար։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, փոխանցում է Փաստինֆո-ն։
Ամենայն հավանականությամբ, Առուշ Առուշանյանը կալանավայրից ինքնաբացարկի համապատասխան դիմում կներկայացնի՝ համայնքի ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ և Առուշ Առուշանյանից հետո՝ երկրորդ համարից սկսած կձևավորվի ավագանին։
«Առուշ Առուշանյանը հիմա գտնվելու է կալանավայրում, բայց շարունակելու է ղեկավարել Գորիսը»,- նշեց Հայրապետյանը։
