«Ժողովուրդ». Կենաց-մահու խնդիր. ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» պետք է կարգեն
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները, բացի առաջիկա ՏԻՄ ընտրություններին ավելի մեծ խանդավառությամբ ու ջերմեռանդորեն պատրաստվելը, փորձում են այլ ուժերից ավագանու մանդատ ստացած թեկնածուների վրա ազդել։ Դա անում են տարբեր մեթոդներով՝ համոզելով, բարեխոսելով, գումար կամ ցանկալի աշխատատեղ առաջարկելով։ Բանը անգամ ահաբեկելուն կամ վախեցնելուն է հասնում։
Մեզ հասած տեղեկություններով՝ իշխանությունն անում է ամեն բան, որ իրենց պակասող ձայները ստանա ու սեփական թեկնածուին համայնքապետ դարձնի։ Կուսակցականացվածությունից դժգոհող Փաշինյանի ու թիմակիցների համար այժմ, փաստորեն, կենաց-մահու խնդիր է դարձել թեկուզ ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» կարգելը, որ հանկարծ ու հանկարծ որևէ այլ մեկը չթփրտա։ Սա ոչ այլ ինչ է, քան իշխանության վրա դողալու ու այն կորցնելու վախի դրսևորում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
