Ադրբեջանցիների ներկայության պատճառով Գեղարքունիքի որոշ գյուղերում ընդհանրապես ջուր չկա. ՄԻՊ
Բացառապես փաստերով հիմնավորել ենք ադրբեջանական հանցավոր արաքները, որոնք հաճախ ահաբեկչական բնույթի են։ Այս մասին այսօր կայացածխ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ցույց ենք տվել կապն ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և շարունակվող խախտումների միջև, ըստ այդմ հիմնավորելով, որ անհրաժեշտ է անվտանգության գոտի։ Պոտք է ադրբեջանական դրոշները, տեխնիկան և այլն հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից։ Առանց դրա մարդկանց իրավունքների և բնականոն կյանքի վերականգնում չի կարող լինել։ ՄԻՊ զեկույցում նշված է, որ ադրբեջանական տեղակայումն անօրինական է։ Ինչպե՞ս կարող ենք ապահովել մարդկանց անվտանգությունը, եթե, օրինակ, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի անասնագոերից մեկը գտնվում է անմիջապես թշնամու դիրքի հարևանությամբ։ Կամ ջրի ավազանը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ադրբեջանցիների ներկայության պատճառով Գեղարքունիքի որոշ գյուղերում ընդհանրապես ջուր չկա։ Ինչպե՞ս է այս հարցը կարգավորվելու։ Սա ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքների պատճառով է»,- նշեց Թաթոյանը։
