Շուռնուխի բնակչի գոմի կեսը ադրբեջանցիների վերահսկողության տակ է. սա ծաղրից էլ ավելին է մարդու նկատմամբ. Արման Թաթոյան
Շուռնուխի բնակչի անասնագոմի մի մասը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանաց ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Օմուդսմենը նշեց․
«Ո՞նց կարելի է։ Պատկերացնո՞ւմ եք մի քաղաքակիրթերկիր կամ միջազգային կազմակերպություն, որը կարող է սա ընդունելի համարել։ Սա մարդու նկատմամբ ծաղրից էլ ավել է, մարդու արժանապատվության ամենակոպիտ խախտում է»։
Թաթոյանը նաև նշեց, որ նույն Շուռնուխ գյուղում երեք երկրի զինված ուժեր են տեղակայվախծ, ու գյուղի երեխաները այդ զինվորականների ներկայությամբ են մեծանում։
«Երեք երկրի զորքի պայմաններում երեխան կարո՞ղ է նորմալ միջավայրում մեծանալ, բռնությունից էլ զերծ հասարկությունից ենք խոսում, միջազգային կազմակերպություններն էլ քարոզ են անում»,-հավելեց պաշտպանը։
