Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել
Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել։
Ըստ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի՝ «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահին առաջադրվել է մեղադրանք կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վերջինս 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքն այն մասին, որ ինքը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդ կերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ:
Արզաքանցյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ գործն ուղարկվել է դատարան և վարույթ ընդունվել:
