Դատարանը մերժեց Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանը մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով պաշտպանների միջնորդությունը վարույթից հեռացնելու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանին։
Պաշտպանները որպես հիմնավորում էին նշել, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործով ներգրավված է որպես վկա։
