«Ժողովուրդ». Չպատվաստվածների համար գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները կթանկանան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ կառավարությունում ձևավորված հանձնաժողովը, որը զբաղվում է համավարակի ու պատվաստումների հարցերով, օրերս սկսել է բանակցություններ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի հետ։
Մեխանիզմներ են մշակում, որպեսզի հետագայում կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների համար գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները թանկացնեն, ընդ որում՝ խոսքը գնում է մինչև 100% թանկացման մասին։ Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, շուտով ստիպված կլինեն գազի ու էլեկտրաէներգիայի համար վճարել կ
Ըստ մեր աղբյուրի՝ չեն թանկանա միայն այն հասցեների գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները, որտեղ գրանցված անձանց առնվազն 80 տոկոսը պատվաստված է։ Այսինքն՝ անգամ եթե 5 մարդուց բաղկացած ընտանիքում 3-ը պատվաստված են, ապա դա բավարար չէ, առնվազն 4-ը պետք է պատվաստված լինեն, հակառակ դեպքում ստիպված կլինեն 2 անգամ ավել վճարել սպառած գազի ու էլեկտրաէներգիայի համար։
Փաստորեն, կառավարությանը չի հուզում և չի հետաքրքրում նաև այն փաստը, որ շուտով ձմեռ է, և քաղաքացիները ստիպված են լինելու բնակարանների ջեռուցման նպատակով ավելի շատ գազ ու էլեկտրաէներգիա օգտագործել, և քաղաքացիների համար դժվարին այս եղանակին որոշել են թանկացնել գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները, միայն թե ստիպեն քաղաքացիներին պատվաստվել։
Առաջարկում եմ Պատվերով կահույք գինը՝ մատչելի
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը սա հիմնավորում է Հայաստանում կորոնավիրուսից մահացությունների մեծ թվով, և որ դրա դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է»:
