Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Արեշում
Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին Նոր Արեշի 50-րդ փողոցից Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Դավիթ Մ.-ն, որը մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
