Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 16.Ապրիլի.2026, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Կապիտուլյացիայից հետևություններ չանելն ավելի վտանգավոր է, նման իրավիճակների կրկնությունը՝ գլխներիս կախված․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Այսօր լրանում է 2020 թ. նոյեմբերի 9-ին եռակողմ ստորագրված հայտարարության մեկ տարին: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում անդրադարձել ենք կապիտուլյացիայից մեկ տարի անց առկա իրավիճակին՝ դիտարկելով նաև ներքին խնդիրներն ու արտաքին մարտահրավերները: Քաղաքագետը մատնանշել է հատկապես իրավիճակից հետևություններ չանելու խնդրի մասին:

«Եթե պատմական տեսանկյունից ենք դիտարկում, ապա կապիտուլ յացիայի ենթարկվելը այդքան վտանգավոր չէ, որքան կապիտուլ յացիայից հետևություններ չանելը: Հիշենք, թե մինչև 44-օրյա պատերազմը երկրի ներսում ի՞նչ մթնոլորտ էր տիրում, որո՞նք էին իշխանությունների հիմնական թիրախները: Այսինքն, իշխանությունն իր համար որպես թիրախ դիտարկում էր ոչ թե թուրք- ադրբեջանական տանդեմին, այլ ներհայաստանյան քաղաքական ուժերին:

Հաշվի առնելով նաև պետական ծախսերը՝ այսօր խնդիրները ոչ միայն չեն կարգավորվել, այլ էլ ավելի են խորանում: Հիմա ևս ունենք քաղբանտարկյալներ, ռազմական ծախսերի ծավալը 2022 թ. բյուջեով 2021 թ. համեմատ ավելի նվազ է լինելու և այսպես շարունակ: Տեսնում ենք նաև, որ ԱԱԾ-ի, ոստիկանական ապարատն ու ծախսերն ավելանում են: Այսինքն, տեսնում ենք, որ ներկայիս իշխանության համար կրկին թիրախը երկրի ներսում է: Եթե այս տրամաբանությունը շարունակվում է, նշանակում է՝ ոչ մի հետևություն չենք արել ո՛չ որպես ազգ, ո՛չ որպես պետություն: Սա իր հերթին նշանակում է, որ նմանատիպ իրավիճակների կրկնությունը կախված է մեր գլխավերևում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով նման պայմաններում ապաշրջափակման, ինչպես նաև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումներին, զուգահեռ դիտարկելով այդ հարցերում թշնամու կեցվածքը՝ նա շեշտեց. «Ընդհանուր առմամբ, կողմերի միջև կա լուրջ հակասություն, որը կար և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմից հետո: Ի՞նչ է Ադրբեջանը հասկանում Ղարաբաղյան խնդրի կարգավորման տակ, ի՞նչ է հասկանում Հայաստանը: Ի՞նչ է Հայաստանը հասկանում՝ ասելով ապաշրջափակում, ի՞նչ՝ Ադրբեջանը: Քանի որ այստեղ կա մոտեցումների շատ մեծ տարընթերցում, դրա համար էլ Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Իսկ մենք ասում ենք՝ հակամարտությունը լուծված չէ, Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում պետք է շարունակենք բանակցային գործընթացը: Այսինքն, այս հռետորաբանությամբ մոտեցումների տարբերությունը տրամաբանական է:

Ուղղակի, ցավոք, քանի որ հայկական կողմը պարտվել է պատերազմում, Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի կոշտ է, և այդ երկիրն ավելի ծավալապաշտական հայտարարություններով է հանդես գալիս: Մինչդեռ, եթե այստեղ ձեռք մեկնած փորձում ես խաղաղություն մուրալ՝ ստանում ես և՛ պարտություն, և՛ խայտառակություն: Սա է խնդիրը: Այս համատեքստում ևս շեշտեմ, որ մենք կապիտուլյացիայից ոչ մի հետևություն չենք արել: Ու այս իմաստով մենք ավելի ենք մոտեցնում նոր կապիտուլ յացիան, նոր պատերազմն ու խայտառակությունը: Այսպես ասեմ՝ արդեն կարճ ժամանակի հարց է, թե հայկական պետականությունն այս տարածաշրջանում նրկայիս ֆորմատով շարունակելո՞ւ է գոյություն ունենալ, թե՞ ոչ: Մեր հարևանները ոչ թե Շվեյցարիան ու Լյուքսեմբուրգը, այլ Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնց համար հայկական պետականության գոյությունն անընդունելի է: Առավել ևս՝ հիմա, երբ իրենց համար հայկական հարցը, այսպես ասած, ընդհանրապես փակելու և առաջ անցնելու հարմար հնարավորություն է ստեղծվել»:

Ինչ վերաբերում է սպասվելիք եռակողմ «օնլայն» հանդիպմանն ու հնարավոր այլ գործընթացների վերաբերյալ հայաստանյան քաղաքական ու հասարակական դաշտում առկա մտահոգություններին, Բ. Մաթևոսյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Մեզ մոտ հիմա վստահության դասական ճգնաժամ է: Հասարակության մեջ, քաղաքական դաշտում օբյեկտիվ անվստահություն կա իշխանությունների ասածների ու արարքների նկատմամբ: Այսինքն, եթե անգամ պատկերացնենք, որ իշխանություններն իրապես մտահոգված են Հայաստանի, Արցախի շահերով ու փորձելու են ամեն ինչ անել, որ Արցախը չթողնեն Ադրբեջանի քմահաճույքին, միևնույնն է, ոչինչ չի փոխվի:Քանի որ 44-օրյա սուտ տեսանք, նաև ականատես եղանք բանակցային գործընթացի ոչնչացմանը, քաղաքական դաշտում անվստահություն կա: Երբ անվստահություն կա, դու էլ իրապես մտահոգված ես երկրի առջև ծառացած խնդիրներով, տրամաբանական է, որ ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկել։

Դրա համար տրամաբանական է, որ ընդդիմությունը հանրահավաքներ է նախաձեռնել, ԱԺ-ում տարբեր քննիչ հանձնաժողովներ է փորձում ստեղծել: Մեր պետությունը լեգիտիմության խնդիր ունի: Եթե առաջ մեր պետությանը լեգիտիմություն էր տալիս բանակը և Արցախյան պատերազմում ունեցած հաղթանակը, հիմա ընդհանրապես անհասկանալի է, թե այս տարածաշրջանում ինչի համար ենք, ինչ առաքելություն ենք իրականացնում: Եթե պետք է թուրք-ադրբեջանական էներգետիկ, տրանսպորտային, կոմունիկացիոն խաչմերուկում սպասարկող անձնակազմ լինենք, այլ հարց է, բայց որևէ առաքելության դեպքում տրամաբանական է, որ ներկայիս իշխանությունների գործողությունները հակազդեցություն են առաջացնելու: Հենց այս տեսանկյունից շատ կարևոր էր 17 ուժերի շարժման շրջանակներում լուծել ներկայիս խնդիրները: Դժվար է, իհարկե, պատկերացնել, որ իշխանության գալու դեպքում ամբողջովին կզրոյացվեին պատերազմի հետևանքները, կվերադարձվեին Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանները: Բայց, ամեն դեպքում, առնվազն հանրային վստահությունը, հանրային համերաշխությունը կվերականգնվեր»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ տեսլական ունենալու պարագայում էլ պետական համակարգը կսկսեր ավելի ակտիվ աշխատել:

«Բայց քանի որ այս ամենը հիմա չկա, և, առհասարակ, ատելության ու դժգոհության, միմյանց նկատմամբ ցեխ շպրտելու մթնոլորտ է, իշխանությունները կարողանում են շատ լավ մանիպուլացնել: Օրինակ՝ ասում են՝ «այս ընդդիմությունը պայքարում է ոչ թե պետության շահի, այլ աթոռներ զբաղեցնելու համար»: Ընդդիմությունն էլ իր աջակիցներն ունի: Եթե անգամ այդ մարդիկ նոր փաստաթուղթ տեսնեն ու ֆորմալ առումով այնտեղ ոչ մի սարսափելի բան չլինի, միևնույնն է, քանի որ այն ստորագրում է Փաշինյանը, արդեն իսկ շատ լուրջ անվստահություն է առաջանում մարդկանց մոտ: Ընդհանուր առմամբ, լեգիտիմության դասական ճգնաժամի մեջ ենք, դրա համար էլ այսպիսի աննորմալ քաղաքական իրավիճակ է ստեղծվել»,-հավելեց նա:

Անդրադառնալով այս ամենի ազդեցությանը նաև արտաքին ու դիվանագիտական դաշտում՝ քաղաքագետն ընդգծեց. «Պարադոքսալ իրավիճակ է: Ցանկացած իշխանություն ձգտում է լիակատար իշխանություն ունենալ, որ, օրինակ՝ վերահսկի ՏԻՄ-երը, ԱԺ-ում մեծամասնություն ունենա և այլն: Սա ամբողջատիրական համակարգ ձևավորելու տրամաբանության մեջ է: Մյուս կողմից՝ երբ բոլոր տեղերում մեծամասնություն ես ունենում, ցանկացած ներքին ուժեղ ընդվզումից զրկված ես լինում: Սա բերում է մի իրավիճակի, երբ արտաքին ասպարեզում չես կարող հղում անել ներքին որոշակի գործընթացների վրա՝ ասելով, ենթադրենք, եթե այսպես անեմ, օրինակ՝ ընդդիմությունն իմ առջև նման հարցեր կառաջադրի:

Նշվածի դասական օրինակը բերեմ: Հունիսին կայացած ընտրություններից հետո Պուտին-Փաշինյան առաջին հանդիպմանը ՌԴ նախագահն ասաց՝ եկել է բարդ լուծումների շրջանը: Տրամաբանական է, որ երբ բոլոր տեղերում քո մարդիկ են, նշանակում է՝ խանգարող հանգամանքներ չկան, ու պետք է իրագործես վերցրածդ բոլոր պարտավորությունները: Պարադոքսն այստեղ է: Մի կողմից՝ ամբողջատիրական համակարգ ես ուզում ձևավորել, մյուս կողմից՝ այդ համակարգը հնարավորություն չի տա հղում անել ներքին քաղաքական գործընթացներին ու այդպիսով խուսափել պետության համար անցանկալի լուծումներից: Իրավիճակն այսպիսին է, որի համար բոլորս ենք պատասխանատու, իսկ Փաշինյանն այս ամբողջ համակարգի ծնունդն է: Այն պահին, երբ ռուսական զորքը մի պահ այստեղից իր ոտքը հանի, հայկական պետականությունը ոչնչանալու է: Մենք այս իրավիճակում ենք»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախօրեի հարցազրույցին, մասնավորապես՝ հերթական անգամ բանակի վրա մեղքը բարդելու փորձին՝ քաղաքագետը շեշտեց. «ՀՀ-ում թե՛ պատերազմից առաջ, թե՛ ընթացքում և թե՛ հետո դասական իմաստով ռազմական հեղաշրջման իրականացման գրեթե բոլոր նախադրյալները կային: Պատերազմում, այո, իշխանությունների կողմից ձևավորվել էր մի մթնոլորտ, երբ անգամ փաստարկված քննադատության դեպքում մարդկանց դավաճան էին անվանում: Բայց նոյեմբերի 9-ից հետո, երբ հանրությունը հասկացավ, որ այս ամենն «Արծրուն պապի» հեքիաթներ էին, բանակը ռազմական հեղաշրջում իրականացնելու՝ հանրության կողմից ընկալված իրավունք ուներ: Այս ճանապարհով շատ երկրներ են գնացել: Բայց բանակն այս առումով իր վրա պատասխանատվություն չի վերցնում: Բացի այդ, գործուն քայլեր է ձեռնարկում, որ այս ամենի համար քաղաքական պատասխանատվություն կրող մարդու ֆիզիկական անվտանգությունն ապահովվի: Իսկ երբ լեգիտիմ հիմքեր ունենալով՝ բանակը գործուն քայլեր չի իրականացնում, շատ տրամաբանական է, որ մի օր, երբ պատերազմի իրողությունները քննելու անհրաժեշտություն լինի, այդ մարդն ինքն իր վրա դուրս չի գա: Այսինքն, պետք է պատասխանատուներ նշանակի: Այդ ճանապարհին հնարավոր է «պարզվի», որ Փաշինյանին գեներալներն են պարտադրել «Սու»-եր գնել: Տրամաբանական է, որ չես կարողանում պատժել, քեզ են պատժելու»:

Ինչ վերաբերում է «3+3» բանաձևի վերաբերյալ հնչեցված մտքերին, քաղաքագետն այն կարևոր է համարում հայկական կողմի արձագանքի տեսանկյունից. «Այսինքն, ըստ էության, ասվեց, որ տնտեսական, տրանպորտային, էներգետիկ հարցերը «3+3»- ի շրջանակներում պատրաստ ենք քննարկել, բայց Մինսկի խմբի ֆորմատի շրջանակներում շարունակելու ենք բանակցել Արցախյան հարցի շուրջ: Սա, ամեն դեպքում, շատ ուշացած արձագանք է հայկական կողմից: Հաշվի առնենք նաև նախկինում արված հայտարարությունները: Երբ հայտարարում ես, որ բանակցությունները սկսում ես զրոյական կետից, գլոբալ առումով ծաղրում ես միջնորդներին: Այսպիսով նաև նպաստում ես, որ բանակցային գործընթացը Մինսկի խմբից այլ ֆորմատ տեխափոխելու՝ Ադրբեջանի ցանկությունը կյանքի կոչվի: Հետո փորձում ես խմբագրել նախկինում արված հայտարարությունները, բայց պետք է հետ նայել ու հասկանալ, որ դրանք առնվազն 4000 զոհի պատճառ ես դարձել»:

 

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան