Տղամարդը փողոցում ծեծել է մի կնոջ. ոստիկանները պարզել են տղամարդու ինքնությունը (տեսանյութ)
Այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ է տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Ինչպես փոխանցում են ՀՀ ոստիկանությունից, պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։
Տեսանյութը՝ Armtimes.com-ի։
