Այսօրվանից ադրբեջանական կողմը Գորիս-Կապան հատվածում մաքսակետ կտեղադրի. ԱԽՔ
Ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12։00-ից Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում մաքսակետեր կտեղադրի։ Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին հայտնեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
