Նժդեհի տունը շան բաժին են դարձրել, ժամը 11։00֊ին՝ բոլորս կառավարության մոտ. Սոֆյա Հովսեփյան
Աժ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Գեղամ Մանուկյանը հայտարարություն է տարածել, որ վաղը առավոտյան՝ ժամը 11։00 լինեն կառավարության մոտ։
Իմ ընկերներից ոմանք, հռհռացել են էդ կոչի տակ։ Ամենաքիչը կուզենայի վաղը իջնել կառավարություն, բայց էդ հռհռացող պիղծերի պատճառով, ես վաղը կլինեմ այնտեղ։
Ո՜վ իր մեջ ուժ կգտնի միացեք։
Մի նայե՛ք անձերին, այլ նայեք զարգացող երևույթներին։ Հերիք է տունը նստած Նժդեհ ցիտեք, Նժդեհի տունը շան բաժին են դարձրել։
Հ.Գ հաջորդը Տավուշն է»։
