ՀՀ իշխանությունը հասկացնել է տալիս, որ պատրաստվում է Սյունիքում միջանցք տալ թշնամուն․ Նաիրի Հոխիկյան
Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բարձր պաշտոնյայի մակարդակով հայտարարելով Գորիս-Կապան ավտոճանապարհը փակելու և մաքսային կետ դնելու ադրբեջանական գործողությունների մասին' ՀՀ քաղաքական իշխանությունը փաստացի հասկացնել է տալիս, որ ինքը պատրաստվում է Սյունիքի մարզում միջանցք տալ թշնամուն։
Չզարմանանք, եթե օրեր անց Նիկոլ Փաշինյանը առաջ քաշի հարց, թե Ադրբեջանը հանում է մաքսակետը Գորիս-Կապան ճանապարհից' մեզ ազատ երթևեկության հնարավորություն տալով, մենք էլ դրա դիմաց պարտավոր ենք նույնպիսի ազատ երթևեկության ճանապարհ տալ Ադրբեջանին, ասենք, Նախիջևանի Բջնեք-Անգեղակոթ հատվածում։ Մանավանդ որ հիմա մերոնք ակտիվորեն հիմնանորոգում են այդ ճամփան։
Սեփական աչքերով տեսել ու նկարահանել եմ»։
