Ընդդիմադիր պատգամավորները ԱԺ հրատապ նիստ են նախաձեռնել
Աժ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրատապ նիստ է տեղի ունենալու, որին մասնակցության հրավեր է ուղարկել կառավարությանը: Այս մասին կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Պատգամավորը նշեց, որ նիստը տեղի ունենա հանձնաժողովներից մեկում, հենց այնտեղ էլ կբարձրաձայնվեն այդ հարցերը: Գրիգորյանը նաև նշեց, որ տեղյակ չէ, թե նիստին կառավարությունից ով է ներկայացված լինելու:
