Մինչև ո՞ր կետն ենք պատրաստ լռել, Երևա՞նն էլ ենք տալու․ Արա Զոհրաբյան
Էս վիճակը ձեր դուրը գալի՞ս է, թե՞՝ ոչ։ Մինչև ո՞ր կետն ենք պատրաստ լռել։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
Տվեցին Շուռնուխը, Որոտանի ճանապարհի հատվածն այն պայմաններում, երբ ադրբեջանցիների հետ թշնամական հարաբերություններ ունենք, երբ դեռ չեն չորացել մեր տղաների գերեզմանների ծաղիկները, երբ դեռ անհետ կորած զինվորներ կան։ Այս պայմաններում մեր կարևոր ստրատեգիական ճանապարհը հանձնելը ի հակասումն ստորագրված հայտարարության, չգիտեմ ինչ բառերով նկարագրել։ Մինչև ո՞ր կետն ենք պատրաստ լռել։ Էս վիճակը ձեր դուրը գալի՞ս է, թե՞՝ ոչ։ Բա ո՞ր հայտարարության կետները կատարելուց հետո ասեն՝ Երևանը տվեք։ Ի՞նչ ենք անելու, Երևա՞նն էլ ենք տալու»,- ասաց Զոհրաբյանը։
