Քոչարյանի նպատակները չեն փոխվել` ունենալ հզոր պետություն, որի հետ հաշվի կնստեն բոլորը․ Հրանտ Ավետիսյան
ՀՐանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
2019 թվականի մայիսի 12-ին, «Կոնգրես» հյուրանոցը վերածվել էր երեսպաշտության բաստիոնի` Ռոբերտ Քոչարյանի գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսն էր: Տիկին Բելլային կիսակռացած մոտեցողները դեռ այն ժամանակ ինձ վստահություն չէին ներշնչում, բայց ժամանակ էր պետք, որ համոզմունքներս փաստեր դառնաին: Սպասարկող անձնակազմից մեկի փոխարեն երկու կամ երեք գիրք խնդրողների հերթը ավելի երկար էր քան Չինական պատը: Այդ ժամանակ բոլորը միահամուռ կրկնում ու տարբեր տոնայնությամբ արտաբերում էին, որ կա Հայաստանի մեկ ապագա` Քոչարյան ղեկավար: Այդ հուզառատ խոսքերին հաջորդում էր ֆեյսբուքյան գրառումը նախագահի գիրքը ամուր գրկած նկարով:
Անցել ա երկու տարուց մի փոքր ավել և մինչև ամենացածր կետը կռացողները վերածվել են ամենազիլ քննադատաների: Քոչարյանի գիրքն էլ այլևս լայք հավաքելու միջոց չի:
Այ Քոչարյանի կյանքը նույնն ա: Նույնն ա ինչ իննսունականներին պատերազմի ժամանակ, նախագահության տարիներ կամ կգբ-ի պադվալում: Իրա նպատակներն էլ չեն փոխվել` ունենալ հզոր պետություն, որի հետ հաշվի կնստեն բոլորը: Իսկ ձեր նման երեսպաշտները կհավաքվեն այն վայրում ու այն պահին, երբ նախագահը ցանկանա:
