Փաշինյանն ու նրա կողքի օլիգարխները գիշերն ի՞նչ են օգտագործում, որ այսպիսի որոշումներ են ընդունում․ Հոխիկյանը՝ Պապիկյանի՝ ՊՆ նախարար նշանակվելու մասին
Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սրանք լրիվ խելագարվել են կամ հայ ազգին են խելագարի տեղ դնում։
Սուրեն Պապիկյանից ի՞նչ պաշտպանության նախարար։ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողքի օլիգարխները գիշերը ի՞նչ են օգտագործում, որ այսպիսի որոշումներ են ընդունում։
Թե՞ Փաշինյանական ռեժիմը չկարողացավ հանդուրժել, որ Արշակ Կարապետյանը մեկնեց Արցախ, արեց հայտարարություններ, որոնք Ադրբեջանի իշխանության համար դուրեկան չէին։ Կամ գուցե նրա համար, որ Արշակ Կարապետյանն ասում էր՝ պետք է սատկացնե՞լ թշնամուն։
Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար։ Ավելի աբսուրդ և ծիծաղելի բան չէի կարող պատկերացնել»։
