Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում հակառակորդի ճնշումների պատճառը ՀՀ իշխանությունների անգրագիտությունն է․ Սեյրան Օհանյան
ՀՀ իշխանությունները համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքն էլ հայտնվել է ՀՀ սահմաններում։ Այս մաիսն այսօր Աժ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հակառակորդը օրըստօրե ավելի կոնկրետ քայլերով փորձում է էլ ավելի ճնշել ու ավելի խորը հայտնվել ՀՀ սահմաններում։ Ակնհայտ երևում է Սյունիքի մարզում՝ Կապան-Գորիս ճանապարհի վրա նոր իրադրության ձևավորմամբ և Իշխանասարից մինչև Ջերմուկ դիրքերի առաջխաղացմամբ։ Այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Ճանաօարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի շրջափակման։ ՀՀ իշխանությունները որևէ հետևություն չեն անում։ ՀՀ իշխանությունները, ինչպես անգրագետ կերպով պատերազմը չկարողացան ղեկավարել, այդ ամենի շարունակությունը եղավ նաև այն, որ մեր զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։ Այդ է պատճառը, որ հակառակորդն այդ ուղղությամբ այսօր շարունակում է ճնշումները»,- ասաց Օհանյանը։
